Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) մեկնարկել է փորձագետների հերթական խմբի վերապատրաստումը։
Խմբում ընդգրկված են ՈԱԱԿ-ի փորձագիտական բազայում գրանցված մասնագետները։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները տեսական ու գործնական առաջադրանքների, դերային խաղերի միջոցով կծանոթանան հավատարմագրման գործընթացին, փորձագիտական աշխատանքի առանձնահատկություններին, հավատարմագրման չափանիշներին, կկարողանան իրականացնել փորձագիտական գնահատում և գրել փորձագիտական զեկույց։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետները հետագայում կընդգրկվեն ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացում որպես փորձագետներ։
Վերապատրաստումները շարունակական են լինելու՝ ներառելով փորձագիտական բազայում գրանցված բոլոր մասնագետներին։
Փորձագետներին ներկայացվող պահանջներին ծանոթանալու և փորձագիտական բազայում ընդգրկվելու համար այցելեք ՈԱԱԿ կայքի «Փորձագետներ» բաժին։