ՈԱԱԿ «Ուսանողության ձայնը» վերապատրաստում է հավատարմագրման նախապատրաստվող քոլեջների ուսանողներին։ ՈԱԱԿ մասնագետները տեսական ու գործնական դասերով ուսանողներին են ներկայացնում, թե ինչ է որակի ներքին և արտաքին ապահովումը, ինչ է հավատարմագրումը, որոնք են հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները, ինչ է իրենից ներկայացնում ուսանող-փորձագետի աշխատանքը և այլն։
Դասընթացի ավարտին կրթության որակի ապահովման վերաբերյալ գիտելիքներով զինված ուսանողները կարող են ընդգրկվել իրենց ՄՈՒՀ-ի ինքնավերլուծության խմբում, ինչպես նաև ընդգրկվել ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազայում՝ մասնակից դառնալով այլ քոլեջների հավատարմագրմանը։
Նշենք, որ «Ուսանողության ձայնի»՝ ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացները պարբերական բնույթ են կրում։