Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր մեկնարկել է «Որակի ներքին ապահովման համակարգի զարգացում» թեմայով վերապատրաստումների առաջին փուլը բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար:
Դասընթացի նպատակն է նպաստել բուհերի որակի ներքին ապահովման համակարգերի զարգացմանը`ՀՀ Որակի ապահովման չափանիշների և չափորոշիչների, ինչպես նաև Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխան:
Դասընթացի առաջին փուլի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին`որակի ներքին համակարգի զարգացման փուլերը, որակի ներքին համակարգի բարելավման գործընթացների պլանավորում և իրականացում, շահակիցների հետ հեդարձ կապի մեխանիզմների մշակում:
Դասընթացը վարում են ՈԱԱԿ մասնագետները: