ՈԱԱԿ մասնագետները, քոլեջների հավատարմագրման գործընթացում ներգրավված փորձագետները և գյուղատնտեսական քոլեջների աշխատակիցները մասնակցեցին «Որակի ապահովման արդյունավետ համակարգի չափանիշներ» և «Ինստիտուցիոնալ ռազմավարության մշակում և գնահատում առավել որակյալ միջին մասնագիտական կրթության համար» թեմաներով աշխատաժողովների։
Հուլիսի 1-4-ը Բուլղարիայից ժամանած մասնագետ Պատրիցիա Գեորգիևան վերապատրաստում իրականացրեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում հավատարմագրվող 4 գյուղատնտեսական քոլեջների հավատարմագրման գործընթացում ներգրավված փորձագետների, աշխատակիցների, ինչպես նաև ՈԱԱԿ-ի մասնագետների համար։ Եվս մեկ աշխատաժողով տեղի կունենա հուլիսի 8-ին։