Ապրիլի 19-30-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ-ը ՄՄՈՒՀ-երի որակի պատասխանատուների համար իրականացրեց 6-օրյա վերապատրաստում «Որակի ապահովման համակարգի ներդրում. ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց որակի պատասխանատուի դերը ՄՄՈՒՀ-երում, կրթական ծրագրերի որակի ապահովումը և փուլային բարելավումը, SWOT վերլուծությունը որպես ինքնավերլուծության իրականացման գործիք, հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, որակի ապահովման հիմնական գործիքները և այլն: