Փորձագիտական խումբը սեպտեմբերի 27-30-ը ընկած ժամանակահատվածում այց է կատարում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Այցի առաջին օրը փորձագետները հանդիպել են բուհի ռեկտորի, պրոռեկտորների, Հոգաբարձուների խորհրդի անդամների և դեկանների հետ։ Իրականացրել են ուսումնական հաստատության ռեսուրսների դիտարկում։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որում կմատնանշեն Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն՝ ըստ հավատարմագրման 10 չափանիշների։
Փորձագիտական խումբը ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու է և ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դոցենտ, նույն համալսարանի «Կրթության կառավարում և պլանավորում» ամբիոնի վարիչ, որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը։ Փորձագիտական խմբի անդամներն են դեղագիտական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, Սիսիանի ռազմական հոսպիտալի ֆարմացիայի տնօրեն Կարեն Դիլբարյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում գեղարվեստական մարմնամարզության մարզիչ-մանկավարժ, ՇՊՀ ՖԴՏ և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության մրցավարական խորհրդի անդամ Ասյա Սիմոնյանը, «Նոր Լույս» Մենթորինգ կենտրոնի մենթոր, Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանող Շուշան Սահակյանը: Միջազգային փորձագետ՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության քաղաքականության ավագ խորհրդական Պիտեր Կարիս։
Փորձագիտական խմբի համակարգողն է Ինատիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:
Արտաքին գնահատումից հետո ինստիտուտի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և թերությունների վերացման ծրագրի վրա։
Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը հավատարմագրում ստացել էր 2016թ․։