Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան առաջին անգամ անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 2018թ․ ՝ 4 տարի ժամկետով։
Մինչ հավատարմագրման երկրորդ շրջափուլը՝ Ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքում բացահայտել էր ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի կողմից արված խորհրդատվությունների հիման վրա կազմել է բարելավման պլան, անցել է մշտադիտարկումներ։ 2022թ. Ակադեմիան անցնում է ինստիտուցիոնալ հավատարմագրում երկրորդ անգամ, որի շրջանակներում ՈԱԱԿ փորձագիտական խումբը այց է իրականացնում ապրիլի 25-28-ն ընկած ժամանակահատվածում։
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ են ունեցել Ակադեմիայի ղեկավար կազմի, ինքնավերլուծության խմբի հետ, իրականացրել են ռեսուրսների դիտարկում, որից հետ հանդիպումները շարունակվել են գործատուների, շրջանավարտների հետ։ Հաջորդ օրերի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Հոգաբարձուների խորհրդի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, Ակադեմիայի մասնաճյուղի և ստորաբաժանման ղեկավարների հետ։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաև «Արվեստաբանություն», «Գեղանկարչություն», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը։ Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Արմեն Հարությունյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, Վահրամ Սողոմոնյանը՝ Եվրոպական համալսարանի Արտաքին կապերի և Միջազգայնացման գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Կլարա Մարգարյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Դիզայն մագիստրոսական ծրագրի ուսանող։
Միջազգային փորձագետն է Մայքլ Քոններթին՝ Դուբլինի Արվեստի և տեխնոլոգիաների նստիտուտի, Անիմացիայի բակալավրիատի կրթական ծրագրի ղեկավար։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում են ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետներ Ռոզի Բաբայանը և Մերի Բարսեղյանը:
Փորձագիտական խմբի այցից հետո հաջորդ գործընթացը փորձագիտական զեկույցի կազմումն է, որ մատնանշում է Ակադեմիայի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: