Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան գտնվում է վերահավատարմագրման փուլում։ Փորձագիտական խումբը Ակադեմիայի վերահավատրամագրման շրջանակներում ուսումնասիրում է ինքնավերլուծության փաթեթը, էլեկտրոնային հարցաշարը: Առաջիկայում փորձագիտական խումբը նախնական այց կկատարի ուսումնական հաստատություն և կիրականացնի դասալսումներ: Փորձագիտական խմբի անդամները ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետներ Ռոզա Բաբայանի և Մերի Բարսեղյանի հետ քննարկում են ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներով հաստատության իրականացրած ինքնավերլուծությունն ու կից ներկայացված հիմքերը, հավատարմագրման հետ առնչվող ընթացիկ հարցերը, ինսիտուցիոնալ հավատարմագրման 2-րդ շրջափուլի ՈԱԱԿ մոտեցումները։ Փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս. թ. ապրիլի 25–28-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հավատարմագրվել է 2018թ․՝ 4 տարի ժամկետով։