ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի վերահավատարմագրմանն ընդառաջ ՈԱԱԿ-ում ընթանում են փորձագիտական խմբի աշխատանքները: Փորձագետները ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծության փաթեթը, էլեկտրոնային հարցաշարը: Առաջիկայում փորձագիտական խումբը նախնական այց կկատարի ուսումնական հաստատություն՝ դիտարկելու ենթակառուցվածքներն ու ռեսուրսները, մասնակցելու կենտրոնում տեղի ունեցող դասընթացներին:
Փորձագիտական խմբի անդամները ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ քննարկեցին նաև մասնագիտության կրթական ծրագրերի, մասնագիտական հանդիպումների իրականացման առանձնահատկությունները՝ շեշտադրելով կենտրոնի ունեցած առաքելությունը, սահմանած ռազմավարական ուղղությունները և դրանց կապը ՀՀ գերակայությունների հետ:
Նշենք, որ Գիտակրթական միջազգային կենտրոնը հավատարմագրվել է 2017 թվականին` 4 տարի ժամկետով: Առաջիկա փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս. թ. սեպտեմբերի 13-16-ը ընկած ժամանակահատվածում: