Մարտի 1-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Ստեփանավանի Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով պայմանով՝ համաձայն փոփոխված հավատարմագրման պետական կարգի:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
Նշենք՝ Ստեփանավանի Ա․ Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը 2021-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։