«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախագահ:
1991թ. գործող Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցը համաշխարհային ասոցիացիա է, որն ունի ավելի քան 250 անդամ կազմակերպություններ:
ՈԱԱԿ-ի անձնակազմը շնորհավորում է իր գործընկերոջը և մաղթում բեղմնավոր գործունեություն`ի նպաստ բարձրագույն կրթության որակի ապահովմանը միջազգային մասշտաբով: