«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը վերընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախագահ: Տիկին Կախախանյանը INQAAHE նախագահն էր նաև 2016-2018 թվականներին:
1991թ. գործող Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցը համաշխարհային ասոցիացիա է, որն ունի ավելի քան 300 անդամ կազմակերպություններ:
ՈԱԱԿ-ի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է իր գործընկերոջը և մաղթում բեղմնավոր գործունեություն: