Տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նորակազմ Հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն վարում էր ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:
Նիստի օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր: Քննարկումից հետո միաձայն քվեարկությամբ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ ընտրվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն Սամվել Ավետիսյանը, իսկ կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Քննարկվեց նաև հանձնաժողովի հետագա գործունեությունը, համաձայնեցվեց առաջիկա նիստի օրակարգը և ժամանակացույցը: