Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) նախագահ Պադրիգ Ուոլշին և ՏԵՄՊՈՒՍ-ի տնօրեն Կլաուս Հաուպտին: Պարոն Թոփչյանը եվրոպացի հյուրերին ներկայացրեց մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացները Հայաստանում, ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները:
Ուոլշը և Հաուպտը քննարկում ունեցան նաև ՈԱԱԿ աշխատակազմի հետ: Նրանց ներկայացվեց ՈԱԱԿ գործունեությունը, միջազգային համագործակցությունը, առաջիկա ծրագրերը:
Նշենք, որ ՈԱԱԿ-ը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախնական անդամ է և պլանավորում է տարեվերջին դիմել լիարժեք անդամակցության կարգավիճակ ստանալու համար: Հիմնադրամը նաև ՏԵՄՊՈՒՍ-ի 11 ծրագրերի գործընկեր է: