Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը մրցույթ էր հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար։ ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը, դիտարկելով առաջադրված մասնագետների թեկնածությունը, ընտրել է Հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանին։
Պարոն Թոփչյանը ֆիզ․ մաթ գիտությունների թեկնածու է, ունի 39 տարվա գիտամանկավարժական փորձ։ Նա ՈԱԱԿ տնօրենն է 2008-ից։
ՈԱԱԿ աշխատակազմը շնորհավորում է պարոն Թոփչյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ հայաստանյան կրթական համակարգի բերալավման և որակի մշակույթի կայացման։