Մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ ՈԱԱԿ հանդիպումները շարունակվում են։ Դեկտեմբեր ամսին դրանց մասնակցում էին բուհերի ներկայացուցիչներ, այժմ երկրորդ փուլում քննարկումների մասնակիցները նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն են։
Դեռևս հունիս ամսին ՈԱԱԿ-ը մշակել և գործարկել է էլեկտրոնային հարցաշար՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվական բազա ձևավորելու նպատակով։ Ստացված տվյալները ոչ միայն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ձևավորման հիմք են հանդիսանում, այլև օգնում են ՈԱԱԿ մշակած որակի գնահատման չափանիշների լրամշակմանը:
Հանդիպումների հիմնական նպատակը հարցաշարի լրամշակման ընթացքն ու ՈԱԱԿ մշակված չափանիշների քննարկումն է, ստացվող կարծիքների հիման վրա դրանց լրամշակումը։
Քննարկման առաջին օրվա տվյալներով, ինչպես բուհերի դեպքում էր, ՄԿՈՒ ոլորտում ևս բարձրացված հիմնական խնդիրը ներքին մի շարք կանոնակարգերի բացակայությունն է։ Քանի որ առայժմ ՄԿՈՒ-ների համար գործարկվում է հարցաշարի միայն առաջին մասը, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից տեխնիկական բնույթի հարցերը շատ էին:
Ինչևէ, հանդիպումները կշարունակվեն մինչև հունվարի վերջ: