Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի և ԿԳՆ ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով եղել են եվրոպական համալսարաններում և հավատարմագրման գործակալություններում:
Մայիսի 16-20-ը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակիցներ Վարդուհի Գյուլազյանը, Անի Մկրտչյանը և Լիլիթ Պիպոյանը ուսումնաճանաչողական այցով եղել են Ֆինլանդիայի կրթության և մշակույթի նախարարությունում, «Լաուրեա» կիրառական գիտությունների, «Աալտո», Արվեստների և Հելսինկիի համալսարաններում, Ֆիննական կրթության գնահատման կենտրոնում (FINEEC), ինչպես նաև Էստոնիայի մասնագիտական կրթության որակի գործակալությունում (EKKA) և Տալլինի համալսարանում:
Այցի ընթացքում ներկայացվել են եվրոպական բուհերում ուսուցման, որակի ապահովման և միջազգայնացման գործընթացները, հավատարմագրման գործակալությունների գործունեությունն ու փորձը:
Միջոցառումն ավարտվել է ամփոփիչ աշխատաժողովով: