Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում մեկնարկում է հերթական դասընթացն ուսանողների համար։ Այս անգամ դասընթացին մասնակցում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։
Դասընթացի շրջանակներում ուսանողները կծանոթանան որակի ապահովման գործընթացներին, կրթության որակի ապահովման գործողություններին մասնակցելու հնարավորություններին։ Իսկ դասընթացն հաջողությամբ ավարտածները նաև կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում՝ հետագայում ներգրավվելով հավատարմագրման գործընթացներում։
Հանդիպման ընթացքում «Ուսանողության ձայնի» համակարգող Գայանե Անանյանը ներկայացրեց «Ուսանողության ձայնը», գործունեության շրջանակը և նախագծին անդամակցության հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա էին նաև նախագծի անդամ ուսանողներ, ինչպես նաև ուսանող-փորձագետներ, որոնք կիսվեցին իրենց փորձով, պատասխանեցին նորեկներին հուզող հարցերին։