Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնն ուսանողներին ներգրավում է որակի ապահովման բոլոր գործընթացներում: ՈԱԱԿ-ի կողմից ստեղծված «Ուսանողության ձայն» նախագիծը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնելու կրթության որակի ապահովման սկզբունքներին, ներակայացնելու որակի ապահովման հայաստանյան մոտեցումները և ներգրավելու նրանց արտաքին գնահատման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ:
2011թ.-ից նախագիծը շարունակաբար իրականացնում է դասընացները: Ներկայումս ուսանողական բազայում ընգրկված են ավելի քան 500 ուսանող-փորձագետներ։
Օրեր առաջ տեղի ունեցավ ուսանողական խմբի վերապատրաստնման հերթական հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին՝ ի՞նչ է կրթության որակը։
Նախագծի համակարգող Մերի Բարսեղյանը նշեց՝ համաձայն հայաստանյան մոտեցման՝ որակը դիտարկվում է «որպես համապատասխանություն հայտարարված նպատակներին»: Այս մոտեցման համաձայն` որակի արտաքին գնահատման գործընթացներում ուսումնասիրվում է, թե որքանով են հաստատության տրամադրած կրթական ծառայությունները կամ ուսանողի ձեռք բերած կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին: Նման սահմանումը խթանում է հաստատություններին իրենց առաքելության մեջ ներկայացնել հստակ նպատակներ, որոնց հասնելու աստիճանով է գնահատվելու և ներկայացվելու որակը:
Հանդիպման ընթացքում մասնակից ուսանողներին ներկայացվեցին հավատարմագրման տեսակները, գործընթացները, մեկնաբանվեցին հավատարմագրման չափանիշները։ Հաջորդ հանդիպումների ընթացքում ուսանողները կուսումնասիրեն որևէ ուսումնական հաստատության ինքնավերլուծություն, որը իրականացնում է նաև գնահատում իրականացնող փորձագիտական խումբը ուսումնական հաստատության նախնական գնահատման ժամանակ։ Ուսումնասիրման արդյունքում ուսանողները պետք է դուրս բերեն հիպոթեզներ ուսումնական հաստատության վերաբերյալ կամ, այլ կերպ ասած, պետք է ձևավորեն փորձագիտական պատկերացում ուսումնական հաստատության կրթության կազմակերպման վերաբերյալ։
Արդեն ձևավորված պատկերացումը կամ հիպոթեզները հաստատվում կամ հերքվում են փորձագիտական այցի ժամանակ, որին ուսանողները ծանոթանում են համանուն դերային խաղի ժամանակ։