ՈԱԱԿ-ի փորձնական երկրորդ ծրագրի շրջանակներում «Ուսանողական ձայն» աշխատանքային խմբի անդամները փորձագետների հետ մասնակցեցին Վանաձորի Մխիթար Գոշ համալսարան երկօրյա այցին:
Այցելության ընթացքում խմբի նախաձեռնությամբ կազմակերպվեցին հանդիպումներ հաստատության ուսանողների հետ` վերհանելու ուսուցման և ուսումնառության գործընթացներում առկա խնդիրներն ու տեսակետները: Ֆոկուս խմբերի միջոցով քննարկվեցին, թե ուսանողներն ինչպես են գնահատում գործող կրթական համակարգը, ինչպիսի խնդիրներ են տեսնում ուսանող-ՄՈւՀ, ուսանող-դասախոս, հարաբերություններում և ինչ հնարավոր լուծումներ են առաջարկում: Ուսանողների շրջանում քննարկումները հնարավորություն կտան վերջիններիս ներգրավելու ուսանողական ցանցում:
ՈԱԱԿ-ը նախատեսում է աշխատանքային խմբի ակտիվ մասնակցությունը փորձարկման շրջանակներում նախատեսվող այցերին` այդպիսով ուսանողներին ևս ներգրավելով որակի ապահովման գործընթացներում: