Մայիսի 8–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Մշտադիտարկման նպատակն էր դիտարկել ուսումնական հաստատությունում տեղի ունեցած բարելավման գործընթացները ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո։
Ներքին շահակիցների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են․
- ռազմավարական ծրագրի նպատակների և գնահատման արդյունքային ցուցանիշների կապերը,
- դասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման կարևորությունը,
- ներքոլեջային փորձի փոխանակման մեխանիզմները,
- վերջնարդյունքամետ հանձնարարականների տրամադրումը և հետադարձ կապի ապահովումը,
- տվյալների հավաքագրման մեխանիզմները և դրանց հիման վրա կառավարչական որոշումների կայացումը,
- որակի ապահովման համակարգի դերը կարիքների վերհանման գործընթացում։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Նշենք, որ քոլեջը ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2021թ․՝ 2 տարի ժամկետով։