Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Մշտադիտարկման առանցքում էին ուսանողի առաջընթացն ապահովող մեխանիզմները, մասնագիտությունների առանձնահատկություններով պայմանավորված նորարարության բաղադրիչի կիրառումը հանձնարարականներում և միջդիսցիպլինար կապերի առկայությունը դասավանդման և ուսումնառության գործընթացներում:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան ռեկտորի, պրոռեկտորների կրթության որակի ապահովման բաժնի ներկայացուցիչների հետ։ Մշտադիտարկման առանցքում էր «Կատարողական արվեստ» մասնագիտության կրթական ծրագիրը, որի շրջանակներում ՈԱԱԿ թիմը հանդիպումներ ունեցավ ՄԿԾ–ի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Մշտադիտարկումն ավարտվեց հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ`ամփոփելու նախորդ հավատարմագրումից հետո հաստատության գրացած առաջընթացը, առկա մարտահրավերները և զարգացման ուղղությունները։