Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագիծը և ուսանող-փորձագետների համար իրականացվող դասընթացը հնարավորություն են տալիս ուսանողներին իրենց խնդիրները հասկանալ և համակարգված բարձրաձայնել այդ մասին՝ հետամուտ լինելով դրանց լուծմանը․ այս մասին այսօր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ հանդիպման ժամանակ նշեցին դասընթացի ընթացիկ փուլի մասնակից ուսանողները։
Նրանց խոսքով՝ եթե նախկինում միայն խնդիրն էին նկատում, այժմ նաև խնդիրների պատճառներն են տեսնում և ամբիոնների ու դեկանատի հետ շփումներում դրանց լուծման իրենց տարբերակն են առաջարկում։
Հանդիպման ընթացքում ուսանողները կարևորեցին գնահատման ուսուցանող լինելու հանգամանքը, ինչպես նաև դասախոսի դերը ուսումնական գործընթացի արդյունավետության գործում։
Ուսանողները նշեցին, որ ոգևորված են ուսանող-փորձագետ դառնալու հեռանկարով։
Նշենք, որ դասընթացի ներկա փուլին երևանյան բուհերի ուսանողներից բացի տեսակապով մասնակցում են նաև ուսանողներ Գյումրիից։