ՈԱԱԿ «Ուսանողության ձայնի» նախաձեռնությամբ ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի ծրագիրը համապատասխանեցվել է հեռավար դասավանդման պահանջներին: Արդյունքում ուսանող-փորձագետների դասընթացները շարունակվում են նաև արտակարգ դրության պայմաններում` հեռավար սկզբունքով: Ուսանողներն առցանց ևս ակտիվ մասնակցում են քննարկումներին, ուսումնասիրում որակի ապահովման չափանիշները և կատարում հանձնարարականները:
Նշենք, որ «Ուսանողության ձայնը»նախատեսում է առաջիկայում հեռավար սկզբունքով դասընթաց իրականացնել նաև մարզերի ուսանողների համար: