Հունիսի 4-6-ը Հռոմում տեղի ունեցավ Էրազմուս+ Micro-GEAR ծրագրի առաջին աշխատաժողովը։ Նպատակն էր նպաստել ծրագրի շահակիցների միջև փորձի փոխանակմանը և միկրոորակավորումների ոլորտում եվրոպական երկրների լավագույն փորձի ներկայացմանը։ Աշխատաժողովին մասնակցում էր նաև ՈԱԱԿ պատվիրակությունը։
Աշխատաժողովի շրջանակներում քննարկվել է․
- Միկրոորակավորումների շնորհման համար օրենսդրական դաշտի փոփոխության և նորմատիվային փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը,
- Միկրոորակավորումների որակի ապահովման մեխանիզմները և գործիքակազմը։
ՈԱԱԿ որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը ներկայացրել է որակի ապահովման համակարգը Հայաստանում և ՈԱԱԿ գործունեությունը։
Իտալացի գործընկերները ներկայացրել են, թե ինչպես է միկրոորակավորումների շնորհումը դարձել իրենց երկրի կրթական համակարգի մի մասը, ինչպես են ապահովում շնորհվող որակավորումների արժանահավատությունը։
Աշխատաժողովի ավարտին մշակվել է խորհրդատվությունների փաթեթ ծրագրի հայաստանան և վրաստանյան շահակիցների համար՝ ազգային մակարդակում միկրոորակավորումների համակարգի ներդրման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով։
Micro-GEAR (Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի համար) 3-ամյա (2024-2027) Էրազմուս + ծրագրի նպատակն է աջակցել միկրոորակավորումների համակարգի ներդրմանը և բերալավմանը Հայաստանում և Վրաստանում: Այն կնպաստի բարձրագույն կրթության բարալավմանը և ճկունության մեծացմանը, ցկյանս կրթության հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում կվերանայվեն միկրոորակավորումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը և Որակավորումների ազգային շրջանակը Հայաստանում և Վրաստանում, կսահմանվեն այդ կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներ՝ նպաստելով դրանց փոխադարձ ճանաչմանը:
Ծրագրի շրջանակներում շահակից բուհերը գործընկերների աջակցությամբ կմշակեն և կփորձարկեն միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր: