Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 20-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Նպատակն էր պարզել հավատարմագրման ազդեցությունը քոլեջի որակի ապահովման համակարգի և կրթական գործընթացների վրա, քոլեջի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը, արձանագրված ձեռքբերումներն ու առկա խնդիրները:
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2022թ. օգոստոսին:
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Քննարկման առանցքում էին.
- Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման գործիքակազմը;
- Դասախոսական կազմի համալրման և կայունության ապահովման մեխանիզմները;
- Դասախոսների մասնագիտական առաջընթացի ապահովման և վերապատրաստումների քաղաքականությունը;
- Քոլեջի կառավարման և կրթության կազմակերպման գործընթացներում ՊԻԳԲ շրջափուլի կիրառումը;
- Գործատուների հետ համագործակցությունը, մասնագիտական պրակտիկաների կազմակերպումը գործատուի միջավայրում;
- Կրթական ծրագրերի արդիականացումը, դրանց համապատասխանեցումը տարածաշրջանի և աշխատաշուկայի կարիքներին;
- Ուսանողների մոտ վերլուծական, քննադատական կարողությունների զարգացմանը միտված հանձնարարականները, դրանց արդյունավետության գնահատման ցուցիչները:
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ներկայացրին քոլեջի լավագույն փորձը և խնդրահարույց ոլորտները՝ նշելով բարելավման ուղղությունները: