Ինչպե՞ս բարեփոխել հավատարմագրման գործընթացը՝ հաշվի առնելով մինչ այս հայաստանյան բուհերի հավատարմագրման արդյունքում կուտակված փորձը․ այս թեման էր այսօր ՈԱԱԿ աշխատակազմի և փորձագետների առցանց հանդիպման օրակարգում։
Հանդիպմանը մասնակցում էին ՈԱԱԿ փորձագետներ Գեղամ Կարոյանը (ՀԱՊՀ), Արտեմ Գրիգորյանը (ԵՊԲՀ), Արմենուհի Սարգսյանը (ՇՊՀ), Մենուա Սողոմոնյանը (ԵՊՀ), Գագիկ Քթրյանը (ՀՀ ՊՆ), Քրիստինե Սողիկյանը (ԲՊՀ), Սուրեն Պարսյանը (ՀՊՏՀ), Արմենուհի Մհերյանը (ՀՊՏՀ)։
ՈԱԱԿ-ը կարևորում է, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում մեծ տեղ հատկացվի նաև կրթական ծրագրերի դիտարկմանը՝ այսպիսով բուհերին նախապատրաստելով ծրագրային հավատարմագրմանը։
Մասնագիտական քննարկում ծավալվեց, թե ինչպես է հնարավոր ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում խորությամբ ուսումնասիրել նաև կրթական ծրագրերը, ինչ փոփոխություններ են հարկավոր փորձագետի աշխատանքի արդյունավետությունը նաև այս հարցում ապահովելու համար։ Քննարկվեցին նաև ծրագրային հավատարմագրման հնարավոր խնդիրները։ Փորձագետներն առաջարկություններ ներկայացրեցին ծրագրային հավատարմագրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ։
Նշենք, որ փորձագետների հետ հանդիպումները և քննարկումները շարունակական բնույթ են կրելու։