Լաբորատոր և կլինիկական պայմաններում ուսուցում ենթադրող մասնագիտությունների դեպքում գործնական գնահատման համար անհրաժեշտ է սարքերի կիրառման հմտությունների և մասնագիտական կարողությունների գործնական ցուցադրում, պացիենտի հետ անմիջական շփում և ոչ միայն։ Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կարիք է առաջացել գործնական գնահատման այլընտրանքային մոտեցումներ կիրառել, որոնք կերաշխավորեն սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը։
ՈԱԱԿ-ը, համադրելով իր միջազգային գործընկերների և հայաստանյան շահակիցների փորձը, առաջարկում է որոշ ուղենիշներ, որոնք կիրառելի են լաբորատոր և կլինիկական միջավայրում գործնական գնահատում իրականացնելու համար։
Ուղենիշները հասանելի են հետևյալ հղման ներքո։