Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) ուսանողներին բացառիկ հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, իրավասու կողմերի հետ քննարկել դրանք և գտնել լուծման ուղիներ:
Փետրվարի 20-24-ը ՈԱԱԿ նախաձեռնությամբ հայտարարված է կրթության որակի շաբաթ:
Որակի շաբաթը կմեկնարկի ուսանողներին նվիրված աշխատաժողովով: Միջոցառմանը կմասնակցեն ուսանողներ, դասախոսներ, որակի ապահովման պատասխանատուներ, կրթության կառավարիչներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Աշխատաժողովը կդառնա քննարկման հարթակ՝ բարձրաձայնված խնդիրների էությունը հասկանալու և լուծման ընդունելի և արդյունավետ ուղիներ որոնելու համար:
Տարբեր բուհերի ուսանողների հետ քննարկումների արդյունքում աշխատաժողովի համար առանձնացվել են հետևյալ թեմաները.
- աշխատաշուկայի պահանջները և բուհական կրթության համապատասխանությունը դրանց,
- մագիստրոսական կրթության բացերը. մագիստրոսը որպես հետազոտող մասնագետ և աշխատուժ,
- բուհական կրթություն. ինչի՞ համար է վճարում ուսանողը:
Կներկայացվի նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» ծրագրի գործունեությունը և ուսանող-փորձագետի աշխատանքի առանձնահատկությունները: