ՈԱԱԿ–ը, կարևորելով բուհերի հետ շարունակական համագործակցությունը և համակարգի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, իրականացնում է մշտադիտարկումներ ինչպես հավատարմագրված, այնպես էլ դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցած ուսումնական հաստատություններում։ Վերջիններիս դեպքում մշտադիտարկման առանցքում է որակի ապահովման ներքին համակարգի ձևավորման և զարգացման ընթացքը:
Այդ նպատակով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դեկտեմբերի 8-ին իրականացրեց որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում Հրազդանի հումանիտար ինստիտուտում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները՝ շեշտադրելով հաստատությունում առկա լավագույն փորձը և բարելավման ենթակա ուղղությունները, արձագանք տրվեց որակի ապահովման համակարգի զարգացման ուղղությամբ: