Մարտի 28–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, աբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Մշտադիտարկման նպատակն էր դիտարկել որակի մշակույթի ձևավորման ընթացքը և հաստատության ունեցած լավագույն փորձը կրթական ծրագրերի իրականացման համատեքստում։
Ներքին շահակիցների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են․
- ՈԱՇ-ի 5-րդ մակարդակին համահունչ առաջադրանքների և ուսումնառության նյութերի ընտրությունը նախանշված վերջնարդյունքների ապահովման համար,
- ՄԿԾ մշտադիտարկումների և բարելավումների իրականացումը,
- դասալսումների պլանավորման, իրականացման և արդյունքների վերլուծության կարևորությունը,
- գնահատման չափանիշների հստակեցումը,
- որակի ապահովման համակարգի դերը տվյալահենք որոշումների կայացման համար։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։