Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը նոյեմբերի 25-ին իրականացրեց մշտադիտարկում Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են.
- մասնագիտությունների բազմազանությամբ պայմանավորված քոլեջում կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները,
- ուսումնական պրակտիկայի կազմակերպման ձևերը, աշխատաշուկայում շրջանավարտների իրացման հնարավորությունները,
- կրթական վերջնարդյունքների ապահովմանը միտված նյութատեխնիկական հագեցվածության շարունակական բարելավումը,
- որակի ապահովման համակարգի կառուցվածքը,
- փորձի փոխանակում իրականացնելու քոլեջի մշակույթը,
- գործունեության գնահատման գործիքների բազմազանությունը և կիրառման անհրաժեշտությունը,
- պլանավորում-իրականացում-գնահատում-բարելավում շրջափուլի իրականացումը,
- հավաստի տվյալների հիման վրա կառավարչական որոշումների կայացման գործընթացները:
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները՝ շեշտադրելով հաստատությունում առկա լավագույն փորձը և բարելավման ենթակա ուղղությունները։