Հունիսի 30–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները որակի ապահովման համակարգի մշտադիտարկման նպատակով այցելեցին Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, ամբիոնի վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ։ Մշտադիտարկման առանցքում էին հավատարմագրումից հետո քոլեջում կատարված փոփոխությունները, դեռևս առկա մարտահրավերները, քոլեջ-գործատու կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացները և որակի ապահովման մշակույթի ձևավորման ընթացքը։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։ Ինչպես Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի, այնպես էլ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի հավատարմագրումը տեղի է ունեցել ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում։ Գործընթացի արդյունքում քոլեջին 2021թ․ շնորհվել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 2 տարի ժամկետով։