Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) շարունակում է մշտադիտարկումները ՄՈՒՀ-երում։ ՈԱԱԿ մասնագետները դեկտեմբերի 15-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեցին Երևանի հենակետային բժշկական քոլեջում, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում։
Նպատակն է պարզել, թե որքանով է ներդրված որակի ապահովման համակարգն այդ ուսումնական հաստատություններում, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում ՄՈՒՀ-երում, դրանց արդյունքում ինչ փոփոխություններ են իրականացվում և արդյոք որակի ապահովումը հասնում է մինչև լսարան։
Այդ նպատակով առցանց հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջների վարչական ղեկավարության, դասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ քոլեջները դեռ նոր են նախապատրաստվում ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Եվ ՄՄՈՒՀ-երում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները կնպաստեն, որ որակի ապահովման համակարգի բարելավման և հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն։