Նոյեմբերի 3-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կրթության որակի ապահովման աջակիցների ցանցի անդամների 4-րդ հանդիպումը։ Հեռավոր մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քննարկմանը միացել էին տեսակապի միջոցով։
Հանդիպման ընթացքում որակի աջակիցները քոլեջներից ներկայացրեցին, թե ՈԱԱԿ-ում դասընթացների մասնակցելուց հետո ինչ գործողություններ են իրականացրել և դրանց արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իրենց ուսումնական հաստատություններում։
Քոլեջները նախապատրաստվում են ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ Եվ ՈԱԱԿ նախաձեռնությամբ իրականացվող փորձի փոխանակումը, առկա խնդիրների քննարկումը և լուծման ուղիների համատեղ որոնումը նպաստում են այդ ուսումնական հաստատությունների հզորացմանը և ինստիտուցիոնալ հավատարմագրման պատրաստություններին։
Ներկա փուլում Կրթության որակի ապահովման աջակիցների ցանցի գործողություններն ուղղված են աջակցելու ուսումնական հաստատություններին պատրաստվել ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը։