Կարևորելով ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ ուսումնական հաստատությունների իրականացրած գործընթացների ուսումնասիրությունը՝ հոկտեմբերի 3–ին ՈԱԱԿ-ը մշտադիտարկման այց իրականացրեց Հայկական բժշկական ինստիտուտ։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան ուսումնական հաստատության ռեկտորի և պրոռեկտորների, Կրթության որակի ապահովման, ինչպես նաև «Բուժական գործ» կրթական ծրագրի պատասխանատուի, դասախոսների և ուսանողների հետ։
Մշտադիտարկման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևավորմանն ուղղված գործընթացները, ուսումնառության գործընթացի արդյունավետությանը միտված հաստատության քայլերը և պրակտիկ մասնագետների պատրաստման ընթացքը։
Քննարկումների ընթացքում կարևորվեցին կրթական ծրագրերի փոփոխությունները հիմնավոր փաստերի վրա կատարելու անհրաժեշտությունը, նախանշված վերջնարդյունքներին համապատասխան հանձնարարկանների ցանկի և դրա աստիճանական բարդացման կարիքը, քննությունների արդյունքների վերլուծության հիման վրա ծրագրերի բարելավումների իրականացումը։ Նշենք՝ Հայկական բժշկական ինստիտուտը հավատարմագրվել է 2021թ․ 4 տարի ժամկետով։