Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետներն հունիսի 5-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրին Գրիգորիս բժշկա-հումանիտար քոլեջում: Մշտադիտարկման այցի նպատակն էր դիտարկել հավատարմագրումից հետո քոլեջի արձանագրած առաջընթացը և որակի ներքին ապահովման համակարգի ազդեցությունը քոլեջի զարգացման վրա։
Մշտադիտարկման առանցքում էին.
- որակի ներքին ապահովման համակարգի ազդեցությունը հաստատության կարիքների վերհանման ու զարգացման նպատակով,
- ՄԿԾ-ների և գնահատման համակարգի բարելավման նպատակով իրականացվող գործընթացները։
ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը հանդիպում-քննարկումներ ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների, ՈԱ պատասխանատուի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին.
- ՈԱ համակարգի առջև դրված խնդիրները և դրանց գնահատման ցուցիչները,
- ՈԱ աշխատանքների պլանավորումը, իրականացված աշխատանքների արդյունքները,
- միջառարկայական կապերի ձևավորման փորձառությունը,
- մասնագիտական մտածողություն ձևավորող առաջադրանքները և ձևավորող գնահատման իրականացումը,
- գործատու-դասավանդողների կողմից մասնագիտության ժամանակակից պահանջների ինտեգրման գործընթացը և արդյունքները ՄԿԾ-ում,
- օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումը դասախոսների շրջանում միջազգային ուսանողների դասավանդման արդյունավետության բարձրացման համար։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները կարևորեցին, որ ՄՈՒՀ-ը․
- հստակեցնի գնահատման մեթոդները՝ ապահովելով համապատասխան արձագանք ուսանողներին ակնկալվող արդյուքնները ձևավորելու համար,
- պահպանի ՄՈՒՀ-ի կողմից ստեղծված «դասախոսական ռեզերվի» գաղափարը և ավելացնի նոր մասնագետեներով՝ կադրային ճգնաժամերը կանխելու համար։
- զարգացնի միջառարկայական կապերը,
- քայլեր ձեռնարկի մասնագիտական օտար լեզվի իմացությունը խրախուսելու, մասնագիտական մոդուլներում նաև օտարալեզու առաջադրանքներ ներդնելու ուղղությամբ։