ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի «Կրթության կազմակերպում» մագիստրոսկան ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները նոյեմբերի 28-ին հանդիպեցին ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին․
- ՈԱԱԿ-ում ուսանողների պրակտիկայի կազմակերպման ձևերը,
- հավատարմագրման գործընթացներում ուսանողների մասնակցությունը,
- ՈԱԱԿ աշխատակազմը համալրելու հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները պատրաստակամություն հայտնեցին ուսանողներին աջակցել իրենց հետազոտական աշխատանքների իրականացման գործում։ Քննարկվեց նաև հավատարմագրման ազդեցությունը բուհերի զարգացման վրա։
Նշենք, որ հանդիպումները կրում են շարունակական բնույթ։ Հաջորդիվ ուսանողներին կներկայացվեն հավատարմագրման գործընթացի առանձնահատկությունները և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները։