Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպվել է առցանց վերապատրաստում «Որակի ապահովման համակարգը ՄԿՈՒ հաստատություններում» թեմայով, որին մասնակցել են ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Ռոզա Բաբայանը և ՈԱԱԿ փորձագետներ Արմենուհի Մհերյանը և Արմենուհի Սարգսյանը։ Վերապատրաստման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել տարբեր երկրների նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման փորձին և որակի ապահովման եվրոպական քաղաքականությանը։
Վերապատրաստման շրջանակներում Իռլանդիան, Խորվաթիան, Ավստրիան ներկայացրել են իրենց փորձը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հասատատությունների որակի ապահովման համակարգի համատեքստում։
Վերապատրաստման արդյունքում ՈԱԱԿ ներկայացուցիչները ծանոթացել են այլ երկրների ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման փորձին, աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկել են ներկայացված փորձերը՝ համեմատելով հայաստանյան ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրման և որակի ապահովման փորձի հետ։ Վերապատրաստումը թույլ տվեց դիտարկել հայաստանյան նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման համակարգը Եվրոպական երկրների համատեքստում, վերհանել նմանություններն ու տարբերությունները։