Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) 10-ամյակի առթիվ որակի ապահովման միջոցառումներ են տեղի ունենում Արցախում։ Հունիսի 20-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով համաժողովը։
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք են հղել Արցախի ԿԳՍ նախարար Նարինե Աղբալյանը, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։
ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը շնորհավորելել է ՈԱԱԿ –ին 10-ամյակի կապակցությամբ, նախարարության անունից պարգևատրել պատվորգորվ ՝ ԱՀ-ում մասնագիտական կրթության որակի ապահովման գործում ունեցած ավանդի և Արցախի հետ շահագրգիռ համագործակցության համար:
Կարևորելով բուհերի հավատարմագրման գործընթացը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ ՈԱԱԿ-ի հետ Արցախի բուհերի համագործակցությունը արդյունավետ է լինելու:
Երկօրյա համաժողովի շրջանակներում Արցախում գործող բուհերի մասնագետները, կրթության կառավարիչները և ոլորտի պատասխանատուները քննարկումներ կունենան «Իրականացվող բարեփոխումներ, մարտահրավերներ, հաղթահարման ուղիներ» և «Հաղորդակցում, որակի մեխանիզմների կառուցում և կիրառում, փորձի փոխանակում» թեմաներով։
ՈԱԱԿ մասնագետները նաև գործնական երեք աշխատաժողովներ կանցկացնեն «Ինքնավերլուծության իրականացում», «Փորձագետների պատրաստում», «Ուսանող-փորձագետների պատրաստում» թեմաներով։
Համաժողովից հետո Արցախի պետական համալսարանում տեղի կունենա փորձնական ներքին գնահատում, որին որպես մշտադիտարկող կմասնակցեն ՈԱԱԿ մասնագետները։
Լուսանկարները՝ ԱրՊՀ ֆեյսբուքյան էջից