Հունիսի 13-14-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (ԵԲԿՏ) որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի (BFUG Peer Group C Quality Assurance) 5-րդ տարեկան աշխատաժողովը։ Աշխատաժողովում ՀՀ ներկայացուցիչն էր ՈԱԱԿ-Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Oրակարգում ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում էին որակի ապահովման համակարգերի արդիականացմանը և զարգացմանը: Դրանց թվում էին․
- ՈԱ Թեմատիկ խմբի անդամների գործողությունների ծրագրերը,
- Որակի ապահովման թվայնացումը,
- Տիրանայի կոմյունիկեն,
- ԵԲԿՏ բարձրագույն կրթության հիմնարար արժեքները,
- Միկրոորակավորումների որակի ապահովման քաղաքականությունը։
Աշխատաժողովի շրջանակներում Վ․ Գյուլազյանը ներկայացրել է ՀՀ որակի ապահովման պլանի իրագործման ընթացքը՝ ընդգծելով ծրագրային հավատարմագրման արդյունավետ մոդելի մշակումն ու միկրոորակավորումների որակի ապահովման իրավական հենքի վերլուծությունը:
ՈԱ գործընթացներում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին նվիրված քննարկման շրջանակներում ՈԱԱԿ-ը ներկայացրել է արհեստական բանականության կիրառման հաջողված փորձը թեմատիկ տեքստային վերլուծություններում։
Հստակեցվել են նաև թեմաները, որոնք առաջիկա չորս տարիներին կլինեն թեմատիկ խմբի ուշադրության կենտրոնում։ Դրանք են․
- տրանսազգային բուհերի որակի ապահովումը,
- բուհերի և որակի ապահովման գործակալությունների որակի ներքին ապահովումը,
- միկրոորակավորումների որակի ապահովումը։