Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից իրականացված արտաքին գնահատման արդյունքների հիման վրա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) 2022 թվականին դիմել է կրկին անդամակցելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրին (EQAR)։
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) փորձագիտական խումբը դրական եզրակացություն է տվել ՈԱԱԿ-ի գործունեության՝ եվրոպական ուղենիշներին և չափորոշիչներին համապատասխանության առումով։
Տրված եզրակացության հիման վրա Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը (EQAR) որոշում է կայացրել ևս 5 տարի ժամկետով հաստատելու ՈԱԱԿ-ի անդամակցությունը։
ՈԱԱԿ գրանցումն EQAR-ում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգն առավել տեսանելի է դարձնում միջազգային ասպարեզում։ ՈԱԱԿ–ի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի զեկույցները հասանելի են նաև Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների եվրոպական շտեմարանում (DEQAR), որի միջոցով ինչպես հայասատանյան, այնպես էլ միջազգային ուսանողները կարող են համապարփակ տեղեկություն ստանալ հավատարմագրված ուսումնական հաստատությունների մասին և որոշում կայացնել իրենց ուսումնառության վերաբերյալ։
Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը (EQAR) ցանց է, որը միավորում է Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխան գործող որակի ապահովման գործակալություններ։