Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում SMARTI եռամյա ծրագրի որակի ապահովման համակարգող խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Ծրագրի իրականացման ընթացքում որակի ապահովման ռազմավարությունը, որը ապահովելու է ծրագրի ընթացքի մշտադիտարկումը, իրականացված գործողությունների գնահատումը։ Այն կապահովի ծրագրով նախատեսված նպատակների իրագործումը և կմեծացնի ծրագրի ազդեցությունը։ SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագիրը իրականացվում է Եվրամիության աջակցությամբ Էրասմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է կոնսորցիումի անդամների կարողությունների զարգացման միջոցով խթանելու կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով:
Նշենք նաև ՝ մասնակիցները հոկտեմբերի 6-8 ընկած ժամանակահատվածում մասնակցելու են կարողությունների զարգացման դասընթացներին Գորիսի պետական համալսարանում։