«Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով վերապատրաստման մասնակիցներն այսօր ստացան որակի ապահովման աջակցի հավաստագրեր:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին հավաստագրերը հանձնեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Մինչ հավաստագրերի հանձնումը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ քննարկում`նվիրված ուսումնական հաստատություններում որակի ապահովման արդի մոտեցումներին, կրթության որակի ապահովման ոլորտում առկա խնդիրներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին:
Միջոցառման մասնակիցները բարձր գնահատեցին ՈԱԱԿ վերապատրաստումները`նշելով, որ դասընթացներից ստացած գիտելիքները փոխանցել են նաև գործընկերներին և կիրառում են իրենց ուսումնական հաստատություններում: