Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից կազմակերպվող կրթության որակի ապահովման 4-րդ ֆորումը ոլորտի շահակիցներին այս անգամ կմիավորի «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» թեմայով քննարկման շուրջ։ Ֆորումը տեղի կունենա մարտի երկրորդ կեսին։
Միջոցառման շրջանակներում նախատեսվում են աշխատաժողովներ և պանելային ներկայացումներ, որոնց ընթացքում կքննարկվեն մասնագիտական կրթական համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները և իրականացվող բարեփոխումները, բուհ-գործատու համագործակցության խթանման հիմնահարցերը, ինչպես նաև կներկայացվեն արդյունավետության վրա հիմնված պայմանագրերի համակարգի ներդրման մարտահրավերները:
Ֆորումին կմասնակցեն տեղացի ու միջազգային փորձագետներ, պետական և մասնավոր բուհերի ու քոլեջների ներկայացուցիչներ, կրթության որակի ապահովմամբ շահագրգիռ մասնագետներ և այլք։