Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում նախապատրաստվում է փորձագիտական այցին ուսումնական հաստատություն:
Փորձագիտական խումբն արդեն իսկ ուսումնասիրել է ԵԳՊԱ ինքնավերլուծությունը, ներկայացված փաստաթղթերը: Փորձագետները դիտարկել են նաև ԵԳՊԱ մասնագիտության կրթական ծրագրերից երեքը, ինչը պարտադիր պայման է յուրաքանչյուր բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման համար:
Ներկա փուլում, հիմնվելով ուսումնասիրությունների արդյունքների վրա, փորձագետները նախնական գնահատում են իրականացնում դիտարկվող տասը չափանիշներից յուրաքանչյուրի համար:
Գործընթացին կհաջորդի փորձագիտական այցն ուսումնական հաստատություն, ապա փորձագիտական զեկույցի կազմումը և բարելավման խորհրդատվությունների մատուցումը: