Սիրելի ուսանողներ,
դուք եք մեր երկրի ապագան կերտողները:
Ժամանակակից աշխարհում միայն մրցունակ և որակյալ կրթությամբ կարելի է հեռուն գնալ և ունենալ ուժեղ հայրենիք: XXI դարում ցանկալի ապագային հասնելու գրավականներն են որակյալ կրթությունը և շարունակ նոր բան սովորելու կարողությունը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը հետամուտ է Հայաստանում կրթության որակի կայուն մշակույթ ձևավորելուն: Սիրելի երիտասարդներ, որակի մշակույթը, սակայն, հարատև իրականություն կլինի, երբ ձեր առօրյա կյանքի անքակտելի բաղադրիչը դառնա: Այդ մշակույթը կծառայի համարձակ, մարտահրավերներով լի նախաձեռնություններին, զարգացմանը և կայացմանը:
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում համարձակ ուսանողական կյանք, գիտակցված որոշումներ, հաջողված նախաձեռնություններ, վեհ իդեալներ և իրագործվող նպատակներ:
Ռուբեն Թոփչյան
ՈԱԱԿ տնօրեն