Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) Ընդհանուր վեհաժողովը երեք տարի ժամկետով ընտրեց ENQA Կառավարման խորհրդի անդամներին: Խորհրդի կազմում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը վերընտրվեց երկրորդ անգամ։
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցացիան (ENQA) հիմնադրվել է 2000թ․։ ENQA-ն միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը եվրոպական կրթական տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։
ՈԱԱԿ-ը 2017 թվականից ENQA լիիրավ անդամ է: Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է ENQA խորհրդում: