Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը որպես փորձագետ ներգրավվել է «EdNet» որակի ապահովման կազմակերպության (Ղրղզստանի Հանրապետություն) արտաքին գնահատման գործընթացում, որի նպատակը APQR (Ասիական–Խաղաղօվկիանոսյան որակի ապահովման ռեգիստր) կազմակերպության անդամակցումն է։
Փորձագիտական խումբը ուսումնասիրել է կազմակերպության կողմից տրամադրված ինքնավերլուծությունը, դիտարկել կայքէջը, հանդիպումներ ունեցել կազմակերպության հիմնադիրների, Կառավարման խորհրդի, ղեկավար կազմի, կազմակերպության փորձագետների, բուհերի ներկայացուցիչների հետ։
Գործընթացի շրջանակներում գնահատում իրականացնող փորձագետները ամփոփիչ հանդիպման ընթացքում “EdNet” կազմակերպությանն են ներկայացրել փորձագիտական ընդհանրական դիտարկումներն ու գնահատականները։