ՈԱԱԿ ուսանող-փորձագետ, Հավատարմագրման հանձնաժողովի ուսանող-անդամ Արթուր Դավթյանը երկրորդ անգամ ընդգրկվել է Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման խմբում։
Եվրոպական ուսանողական միությանն անդամակցությունը մեկ տարով է։ Արթուրը առաջին անգամ ESU QA խմբում է ընդգրկվել 2023-ին, իսկ 2024-ին, հաղթահարելով մրցույթը, ևս մեկ տարով կշարունակի իր անդամակցությունը։
Որպես Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման խմբի անդամ, Արթուրն ընդգրկվել է նաև ENQA-ի գործակալությունները գնահատողների խմբում։
Նշենք՝ նախորդ տարվա ընթացքում Արթուրը որպես ուսանող-փորձագետ հավատարմագրման գործընթացների է մասնակցել Բիզնես կրթության եվրոպական խորհրդի և գերմանական ASIIN-ի փորձագիտական խմբերի կազմում։